ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆԵՑՈՒՆ
Տավշո աշխարհի երկնքից սահել
Փաթիլն է իջնում փայլերով կամաց,
Ձյուն, դու մեղմ իջիր դաշտերին ջահել`
Զոհված մարտիկներ կան այնտեղ քնած:
Հսկում են հիմա լեռներ դարավոր
Ցավալի կորուստ` հանգիստը նրանց,
Ձյուն, դու մեղմ իջիր արդեն սգավոր,
Թուխծամ վարսերին մեր հերոս կանանց:
Դու հերոսների հերոս կանանց
Քույրաբար հպվիր, ճերմակաթել ձյուն,
Մեղմացրու նրանց մորմոքը անանց,
Բեր խաղաղություն ամենեցուն:
Տավշո աշխարհում լռություն է տաք,
Թեկուզ դու սառն ես, փափուկ ձյուն ,
Նրանց երազն էր լռությունը թանկ,
Որ խաղաղ ննջի ամեն տուն:
Տավշո աշխարհի երկնքից սահել
Փաթիլն է իջնում փայլերով կամաց,
Ձյուն, դու մեղմ իջիր դաշտերին ջահել`
Զոհված մարտիկներ կան այնտեղ քնած:
ԼՈՒՍԻՆԵ ԵՆԳՈՅԱՆ
Խորագիր՝ #18 (1138) 18.05.2016 - 24.05.2016, Հոգևոր-մշակութային