Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱ Է ԵՂԵԼ ԳՆԴԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆԸ



ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է եղել ՀՀ ԶՈՒ առաջին բանակային զորամիավորումում անցկացված ուժեղացված գնդային մարտավարական զորավարժությանը:

Զորավարժության սցենարով նախատեսված ուսումնամարտական գործողություններում ներգրավված ստորաբաժանումները առաջադրված խնդիրներն իրականացրել են մարտականին առավելագույնս մոտ իրադրության պայմաններում: Բացի առաջադրված պաշտպանական և հակահարձակողական հիմնական ուսումնամարտական խնդիրներից ու նպատակներից, զորավարժության ժամանակ ուսումնասիրվել և փորձարկվել են ապրիլյան մարտական գործողություններից առանձնացված մի շարք մարտավարական կարևորության, ստորաբաժանումների փոխգործակցելիության, կրակային խոցման և այլ օրինակելի դրվագներ ու առանձնահատկություններ: Հետագայում այդ օրինակները հիմնավորված կտարածվեն ամբողջ զինված ուժերում:

Ամփոփելով զորավարժության արդյունքները՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մատնանշել է առանձին դրվագների և ամբողջ զորավարժության ժամանակ նկատելի առանձնահատկությունները, առավել դրական կողմով աչքի ընկած ստորաբաժանումներն ու նրանց հրամանատարներին: Որպես ձեռքբերում, առանձնացվել են հրամանատարների և շտաբների կառավարման ունակությունները, ստորաբաժանումների ճիշտ փոխհամագործակցության, հրամանատարների կողմից ստեղծված իրադրությունում արագ կողմնորոշվելու և համապատասխան որոշումներ կայացնելու բարձր մակարդակը, զինծառայողների արհեստավարժ գործողություններն ու բարձր մարտական ոգին: Հատուկ շեշտվել են հրետանային ստորաբաժանումների իրականացրած արդյունավետ գործողությունները, կրակային միջոցների խոցման բարձր աստիճանը:

 

Խորագիր՝ Նորություններ


23/05/2016