Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔՍ՝ ԱՄՊԵՐԻՑ ՎԵՐ…



Օմարում ձմեռ է… 3000 մ-ից բարձր լեռնային այս հատվածը դեռ պատված է ձյան հաստ շերտով, թեեւ ներքեւում ստորոտն արդեն ծփում է փարթամ կանաչի մեջ:

Ձյունապատ հենակետերը պահող տղաները այս լեռների տերերն են եւ արծիվների պես հսկում են հայրենիքի յոթերորդ երկինքը:

Բարձունքում եղանակը շատ արագ է փոխվում. մեկ էլ ակնթարթորեն  երկինքը կմթնի, կայծակ ու քամի, մշուշ ու ձյուն կանի: Իսկ երբ ամպերը ոտքերիդ տակ են հայտնվում, քեզ  աշխարհի տերն ես զգում…

ՀԱՅՐԵՆԻՔՍ՝ ԱՄՊԵՐԻՑ ՎԵՐ...

Խորագիր՝ #19 (1139) 25.05.2016 - 31.05.2016, Ազգային բանակ


25/05/2016