ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ, ԶԻՆՎՈ՛Ր…
Մայիսի 21-ին լրացավ առաջնագծում ծառայող շարքային Վիտալի Գրիգորյանի 20-ամյակը: Նա մեր այն զինծառայողներից է, որին, վստահ ենք, մեծ ապագա է սպասվում իր մասնագիտության՝ լրագրության եւ այլ ասպարեզներում: Նրա ստեղծագործություններն արդեն իսկ հրապարակվել են «Հայ զինվոր» պաշտոնաթերթի էջերում: Վիտալիին շատ են սիրում թե՛ զորամասում եւ թե՛ Խաչիկ համայնքում: Նրան բոլորը լավ են ճանաչում, քանի որ հաճախ է վարում զորամասի եւ համայնքի ջանքերով կազմակերպված միջոցառումները: Կենսախինդ ու բարի մեր այս զինվորը միշտ աչքի է ընկել ոգու ամրությամբ եւ նվիրվածությամբ:
Սիրով շնորհավորում ենք քեզ՝ տարեդարձիդ առթիվ, սիրելի՛ Վիտալի, մաղթում բարի ծառայություն ու ուրախ տունդարձ:
Զորամասի անձնակազմի եւ Խաչիկ գյուղի համայնքի կողմից
Խորագիր՝ #20 (1140) 01.06.2016 - 07.06.2016, Բանակ և հասարակություն