Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱՏԵՂ ՋԱՆՔԵՐԻ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱԴՐՄԱՄԲ ՊԵՏՔ Է ՀԱՍՆԵԼ ԶԳԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ



Հունիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՊՆ ռազմաարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչներին և պատասխանատուներին է ներկայացրել պաշտպանության նախարարի նորանշանակ տեղակալ-ՊՆ ռազմաարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանին:

Շնորհավորելով Դավիթ Փախչանյանին նշանակման կապակցությամբ և մաղթելով հաջողություններ պաշտոնավարման ընթացքում` պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ վերջին տարիներին բավականին լուրջ աշխատանքներ են տարվել հայրենական ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման, նորմատիվ-իրավական բազայի կատարելագործման ուղղությամբ, և իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում ստեղծվել է ռազմական արդյունաբերության պետական կոմիտեն:

Դավիթ Փախչանյանն իր հերթին նշել է, որ պատվաբեր է պաշտպանական համակարգում պատասխանատու պաշտոն ստանձնելը և ընդգծել է, որ համատեղ ջանքերի և նպատակաուղղված աշխատանքի համադրման միջոցով ռազմաարդյունաբերական ոլորտում պետք է հասնել զգալի արդյունքների՝ տարիների ընթացքում ստեղծված հիմքի վրա զարգացնելով ոլորտը և լուծելով զինված ուժերի առջև ծառացած խնդիրները:

Խորագիր՝ Նորություններ


06/06/2016