Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԶ ԳՐՈՒՄ ԵՆ



Ասում են` հրամանատարը զորամասի դեմքն է: Փոխգնդապետ Սուրեն Մարտիրոսյանն այնքան էլ վաղուց չէ, որ նշանակվել է զորամասի հրամանատար, սակայն այս կարճ ժամանակահատվածում իր մարդկային ջերմ, հոգատար վերաբերմունքով արդեն իսկ նվաճել է ծառայակիցների, իր զինվորների  հարգանքն ու վստահությունը:

Նման սպաների ներկայությունը վստահություն է ներշնչում բանակի հանդեպ և հավատ, որ մեր զավակները ծառայում են բանիմաց, մարդկային վեհ առաքինություններով օժտված, բարեխիղճ, հուսալի և պատասխանատու մարդկանց կողքին:

Իսկ նման սպաների հրամանատարության ներքո ծառայելն արդեն իսկ պատիվ է:

ԱԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ք. Երևան

Խորագիր՝ #21 (1141) 08.06.2016 - 14.06.2016, Բանակ և հասարակություն


08/06/2016