Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ

Աշխարհում բազմաթիվ հուշարձաններ, հուշահամալիրներ կան պատերազմական թեմատիկայով: Ամենատպավորիչը, ամենաազդեցիկն ու հուզականը թերևս պատերազմի երեխաներին պատկերող քանդակներն են: Երեխաները աշխարհում տեղի ունեցող ամեն մի անարդարության և հատկապես պատերազմների առաջին տուժողներն են, զոհերը:

Մանկան պատկերով յուրաքանչյուր քանդակ կամ հուշարձան մի յուրատեսակ բողոք է ընդդեմ պատերազմի, ընդդեմ խաթարված ու կորսված մանկության:

Հին Օսկոլ (Բելգորոդ) «Ճոճանակ-հուշարձան». շարքից դուրս եկած թնդանոթի փողից կախ ճոճանակին ճոճվում է փոքրիկը, ասես ընդվզելով` ես իմ մանկությունն եմ ուզում:

«Հուշարձան սպանության վայրում» (Բելառուս). «Կրինկի» հանգստյան տանը նացիստները հավաքեցին մոտակա մանկատան բոլոր հրեա երեխաներին: 1942թ. ապրիլին տեղացի բնակիչներին տարան անտառ և ստիպեցին փոս փորել: Երեկոյան փոսի մոտ բերելով ուժասպառ երեխաներին՝ գնդակահարեցին: Սպանվեց մինչև 12 տարեկան 84 երեխա:

1958թ. Հիրոսիմայի «Խաղաղության պուրակում» կանգնեցվեց Սադակոյի արձանը` ոսկե կռունկը ձեռքին: Սադակոն ատոմային ռումբի և դրա սարսափազդու հետևանքների խորհրդանիշն է:

Այս հուշահամալիրն էլ նվիրված է Տանյա Սավիչևային և պատերազմի երեխաներին (Ռուսաստան): Դպրոցական Տանյան Լենինգրադի բլոկադայի ժամանակ օրագրում գրառել է իր շուրջ կատարվածը: Օրագրի ինը էջերից վեցի վրա հարազատների` մոր, տատի, եղբոր, քրոջ, երկու քեռիների մահվան տարեթվերն են: Ինքը` Տանյան, մահացել է էվակուացիայի ժամանակ: Բլոկադայից հրաշքով ողջ են մնացել ավագ քույրն ու եղբայրը, որոնց շնորհիվ էլ աղջնակի օրագիրը պահպանվել է և դարձել Մեծ հայրենականի դաժանության խորհրդանիշներից մեկը:

1942թ. հունիսի 10-ին նացիստները շրջապատեցին Չեխիայի Լիդիցե քաղաքը և բնաջնջեցին ամբողջ բնակչությանը. գնդակահարեցին 15-ից բարձր բոլոր տղամարդկանց, կանանց քշեցին համակենտրոնացման ճամբարներ: 105 երեխաներից բոլոր մինչև մեկ տարեկաններին գերմանացրին, իսկ մնացած 82-ին ոչնչացրին Խելմնոյի մոտ գտնվող մահվան ճամբարում:

Ռոստովում էլ բոլորովին վերջերս բացվել է «Պատերազմի երեխաները» անվանումով հուշարձան: Հեղինակը հայազգի ճարտարապետ Կարեն Պարսամյանն է:

Երևանի Արաբկիր համայնքի զբոսայգիներից մեկում 2015թ. ապրիլի 30-ին բացվեց «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանը: Հայաստանը Հայրենական մեծ պատերազմի օրերին օգնության ձեռք մեկնեց այդ երեխաներին, և հուշարձանը կառուցվեց ի նշան երախտագիտության Լենինգրադի բլոկադայից հրաշքով փրկված և Հայաստանում ապաստան գտած երեխաների հանդեպ հոգատար վերաբերմունքի:

«Լացող տղան» (Ֆինլանդիա). հուշարձանը նվիրված է որբացած երեխաներին (Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Ֆինլանդիայում 50 հազար որբ կար):

Ցավոք, աշխարհի տարբեր անկյուններում բախումների, պատերազմների հետևանքով այսօր էլ երեխաներ են զոհվում, վիրավորվում, հաշմանդամ դառնում: Հայաստանը ևս հակամարտությունների գոտում է: Վերջին ապրիլյան իրադարձությունների ժամանակ հրթիռահրետակոծությունից զոհվեց 12-ամյա Վաղինակը…

Պատերազմի ժամանակ միայն հակամարտող կողմերի զինվորները չէ, որ զոհվում են, պատերազմը չապրված, անդարձ կորած մանկություն է նաև: Մանկության քաղցրությունն ու բերկրանքը չվայելած երեխաներ, որոնք խաղալիքներով ուրախանալու փոխարեն իրենք են դառնում ժամանակի խաղալիքը:

Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #21 (1141) 08.06.2016 - 14.06.2016, Հոգևոր-մշակութային

08/06/2016