Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՆԱՏՕ-Ի ՇԱՐԺԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ



Հունիսի 6-ից 10-ը Հայաստանի Հանրապետությունում էր ՆԱՏՕ-ի շարժական ուսումնական խումբը: Խմբի անդամները հյուրընկալվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում:

Ռազմական ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանի հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, համագործակցության հետագա զարգացման հեռանկարները: Կարևորվել է ռազմական ոստիկանության աշխատակիցների վերապատրաստումը ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցներում` ներգրավումը խաղաղապահ ստորաբաժանումներում:

Այցելության ընթացքում ռազմական ոստիկանության անձնակազմի հետ կազմակերպվել և անցկացվել են դասընթացներ, ներկայացվել դասախոսություններ ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության համակարգի կառուցվածքի, գործառույթների իրավական շրջանակների, օրենքի գերակայության ապահովման, հետաքննության անցկացման, ինչպես նաև ռազմագերիների ու ներկալված անձանց նկատմամբ վարվելակերպի կանոնների վերաբերյալ:

Խորագիր՝ Նորություններ


13/06/2016