Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ



ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ2016թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով: Նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

Քաղաքացիների դիմումների և բողոքների քննության առնելու համար հանձնաժողովն իր նիստերը կանցկացնի Մոսկովյան 5 հասցեում տեղակայված Հասարակական խորհրդի աշխատավայրում, յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին` ժամը 10.00-ից մինչև 18.00-ն ընկած ժամանակահատվածում: Քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին:

Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 52-34-82 հեռախոսահամարով:

Խորագիր՝ Նորություններ


14/06/2016