Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕՄՍԿՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ԱՆՕԴԱՉՈՒ ՆՈՐ ԹՌՉՈՂ ՍԱՐՔ



Օմսկի պետական տեխնիկական համալսարանի գիտնականները ստեղծել են «ՊՊ-45» անօդաչու թռչող սարքը: Այն արդեն փորձարկվել է 300մ բարձրության վրա` 10մ/վ արագությամբ քամու պայմաններում և թռիչքի ընթացքում երկիր է ուղարկել տեսագրություններ:

«ՊՊ-45»-ի թռիչքի առավելագույն տևողությունը 2 ժամ է, առավելագույն արագությունը` 70կմ/ժ, օգտակար բեռը` 1.2կգ, ընդհանուր զանգվածը` 3.2կգ: Սարքն ունի երկու էլեկտրաշարժիչ: Իրանը կևլարից է (նյութ, որից զրահաբաճկոն են պատրաստում): Կարող է կիրառվել աերոլուսանկարահանման, տեղանքի տեսագրման, բնապահպանական հետազոտությունների ժամանակ օդի փորձանմուշ վերցնելու նպատակներով:

Բացի դրանից, այս անօդաչու սարքի միջոցով նախատեսվում է ՌԴ օդադեսանտային ուժերի 242-րդ ուսումնական կենտրոնի փորձադաշտից հեռարձակել կրակային և զրահատեխնիկայի վարման ցուցադրական պարապմունքները:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


22/06/2011