ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ
Մեր որդին` Էդգար Մարտիրոսյանը, ծառայում է բանակում, կրտսեր սերժանտ է: Ով ծառայող որդի ունի, մեզ լավ կհասկանա` ամբողջ օրը մտքերով մեր զինվորի հետ ենք: Հունիսի 16-ը Էդգարի ծննդյան օրն է, եւ ցանկանում ենք «Հայ զինվոր» թերթի միջոցով շնորհավորել նրան.
-Էդգար ջան, բարի տարեդարձ: Քեզ ջերմ-ջերմ շնորհավորում են տատիկը, եղբայրդ ու բոլոր հարազատները: Թող ամեն բացվող օրը քեզ ժպիտ եւ երջանկություն պարգեւի: Անփորձանք ծառայություն ենք մաղթում քեզ ու հայրենիքի պաշտպան բոլոր զինվորներին: Թող խաղաղ լինեն մեր հայրենիքի երկինքը, մեր հողն ու ջուրը եւ բանակում զինվոր ունեցող ծնողի սիրտը:
Ծնողական բարեմաղթանքներով`
Անահիտ Մանուկյան, Արմեն Մարտիրոսյան
♦♦♦
Եղբայրս` Արթուր Երգենյանը, զինվոր է: 2016թ. հունիսի 20-ին լրանում է նրա 21-րդ տարեդարձը: Ցանկանում եմ մի փոքրիկ անակնկալ մատուցել եղբորս՝ թերթի միջոցով շնորհավորել նրա ծննդյան օրը: Ես էլ նրա նման անցնող ամեն օրը ջնջում եմ օրացույցի վրայից. չէ՞ որ ծառայությանը մնացել են հաշվված օրեր:
-Սիրելի՛ եղբայր, մեր ընտանիքի անունից սրտանց շնորհավորում եմ ծննդյանդ տարեդարձը, ցանկանում բարի եւ անփորձանք ծառայություն: Թող քո եւ բոլոր զինվորների գլխավերեւում թեւածի խաղաղության աղավնին: Բարի վերադարձ ձեր հայրական օջախ, քաջ զինվորներ: Խնդրում եմ՝ աչալուրջ եղեք, զգոն:
Աստված համբերություն տա զինվոր ունեցող բոլորի ծնողներին:
Հարգանքներով` Նունե Երգենյան
զինծառայող
Խորագիր՝ #22 (1142) 15.06.2016 - 21.06.2016, Բանակ և հասարակություն