ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ ԿԿԱՅԱՆԱ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ
2016թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով:
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
Քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման համար Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում տեղակայված Հասարակական խորհրդի աշխատավայրում՝ յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին` ժամը 10.00-ից:
Հանձնաժողովի առաջին նիստը կկայանա հունիսի 20-ին:
Քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` Հասարակական խորհրդում:
Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 52-34-82 հեռախոսահամարով:
Խորագիր՝ Նորություններ