ԱՄՆ-Ը ՓՆՏՐՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ԻՐԵՐԻ ՎՐԱ «ՆՇԱՆ ԱՆԵԼՈՒ» ՁԵՎԵՐ
ԱՄՆ ՌՕՈՒ ուզում է ստեղծել «բզեզի չափ» անօդաչու թռչող սարքեր, որոնք ունակ կլինեն աննկատ մոտենալու հակառակորդին և նրա վրա «նշան անելու» հատուկ փոշու կամ հեղուկի միջոցով: Դա ամերիկյան զորքերին հնարավորություն կընձեռի աննկատ հետևելու մարդկանց և տեխնիկային և հարկ եղած դեպքում գերճշգրիտ զենքով անհապաղ ոչնչացնելու նրանց:
ԱՄՆ ՌԾՈՒ արդեն 450 մլն դոլարի պայմանագիր է կնքել «Blackbird Technologies» ընկերության հետ, որը պետք է արտադրի փարոսիկներ` ահաբեկիչների տեղը որոշելու համար: Իսկ անցյալ տարի ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 210 մլն դոլար է հատկացրել` օբյեկտներ հայտնաբերելու և ուղեկցելու նպատակով դրանց վրա նշումներ անելու մեթոդների մշակման համար:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան