Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ



Հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀայրենիքՍփյուռք կապերի ամրապնդման տարբեր ծրագրերի իրականացման հնարավորությունները, նախանշվել են առաջիկա անելիքները: Սերխիո Նահապետյանը ներկայացրել է Ռամկավար ազատական կուսակցության առաջիկա ծրագրերը և նպատակները, նշելով՝ որ կուսակցությունն իր գործունեությունն ուղղում է հայապահպանության, սփյուռքի կազմակերպման և Հայաստանի հետ կապերի ամրապնդման խնդիրներին:

Պաշտպանության նախարարն անդրադարձել է բանակում իրականացվող բարեփոխումներին, սփյուռքի տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերին: Հյուրերի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:

Կողմերը կարևորել են ջանքերի կենտրոնացումը Հայաստանում, Արցախում և սփյուռքում ազգային համախմբման, երիտասարդության շրջանում հայրենասիրության սերմանման, բանակհասարակություն կապերի ամրապնդման ուղղությամբ:

Խորագիր՝ Նորություններ


22/06/2016