Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՍԱՆԵՐԻՆ



ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՍԱՆԵՐԻՆԳնալով ընդլայնվում են բանակ – հասարակություն շփումները: Սերտ  կապեր են հաստատվում ոչ միայն բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատությունների հետ, այլև նույնիսկ՝ նախակրթական:

Հունիսի 12-ին Արգելի մսուր մանկապարտեզի սաներն այցելել էին գնդապետ Ալիկ Պետրոսյանի հրամանատարությամբ գործող զորամաս: Հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Հակոբ Գևորգյանը երեխաներին ներկայացրել է բանակային կյանքի առօրյան: Երեխաները ծանոթացել են զինվորների կյանքին: Տերունական աղոթքից հետո երեխաներին օրհնել և խաչեր է նվիրել զորամասի հոգևոր սպասավոր, բարեշնորհ Միքայել սարկավագ Մարգարյանը: Այնուհետև փոքրիկ մարտիկները ելույթ են ունեցել զինվորականների առջև:

– Այսպիսի միջոցառումները, հատկապես այս ժամանակահատվածում շատ կարևոր են երեխաների բարոյահոգեբանական և հայրենասիրական դաստիարակության համար:  Մեր երեխաները տեսան իրենց, իրենց հայրիկներին ու մայրիկներին, հարազատներին պաշտպանող զինվորներին: Համոզված եմ, որ այս հանդիպումը երկար կմնա նրանց մանուկ հիշողության մեջ,- ասաց  մանկապարտեզի տնօրեն Կարինե Աղաջանյանը և շնորհակալություն հայտնեց զորամասի անձնակազմին՝ ջերմ ընդունելության համար:

Մի քանի օրից մանկապարտեզը հանդես եկավ պատասխան նախաձեռնությամբ՝ նախակրթական հաստատության սաները հյուրընկալեցին արդեն զինծառայողներին: Հայ զինվորին և սպային նրանք դիմավորեցին հայրենասիրական երգ ու պարով, բեմականացմամբ:

Խորագիր՝ #23 (1143) 22.06.2016 - 28.06.2016, Բանակ և հասարակություն


22/06/2016