Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ



Օրերս ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը ՀՀ Տավուշի մարզի` Չինարի բնակավայրի հատվածում անցկացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հերթական դիտարկումը:

Հայկական կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն ու Փիթեր Շվեդբերգը:

Տեսողական շփման և ռադիոկապի միջոցով անցկացված դիտարկման ընթացքում խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկմանը հաջորդած բրիֆինգի ընթացքում սահմանամերձ համայնքների ղեկավարները ԵԱՀԿ պաշտոնյաներին են ներկայացրել իրենց մտահոգություններ, որ ադրբեջանական կողմը մշտապես կրակի տակ է պահում սահմանամերձ բնակավայրերը: ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացվել նաև ադրբեջանական կողմի խախտումների վիճակագրությունը:

Խորագիր՝ Նորություններ


24/06/2016