ԿԻՆ ԳԵՆԵՐԱԼԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ
Առաջին անգամ է, որ ԱՄՆ ծովային հետևակի նորակոչիկների «Փերիս Այլենդ» ուսումնական կենտրոնի ղեկավար է նշանակվել կին` բրիգադի գեներալ Լորետա Ռեյնոլդսը: «Փերիս Այլենդ»-ում տարեկան շուրջ 20 000 զինվոր է ուսուցանվում, դա միակ կենտրոնն է, որտեղ նաև կին ծովային հետևակային են պատրաստում:
Ռեյնոլդսը ԱՄՆ ծովային հետևակի երեք կին բրիգադի գեներալներից մեկն է, նա մեկ այլ «ռեկորդ» էլ է սահմանել` մարտական գործողությունների շրջանում (Աֆղանստանում) օպերատիվ-տակտիկական միավորման հրամանատարությունը ստանձնած առաջին և առայժմ միակ կին սպան է:
Խորագիր՝ Նորություններ