ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ` ԱՆՀԱՅՏ ԶԻՆՎՈՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՊՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Կիևի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել անհայտ զինվորի գերեզմանի մոտ Անմար կրակի վրա ձվածեղ պատրաստելու փաստի առթիվ: Համացանցում նշված գործողությունը պատկերող տեսանյութ է տեղադրվել:
Հայրենական Մեծ պատերազմում ընկածների հիշատակը հավերժացնող համալիրի մոտ «խոհարարությամբ» զբաղված անձանց սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:
Խորագիր՝ Նորություններ