ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԸ՝ 5-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
Հունիսի 23-ին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները 2016թ. աշխատանքային պլանի համաձայն այցելել են ՀՀ ՊՆ 5-րդ բանակային զորամիավորում:
Այցելության ընթացքում ռազմական կցորդներին են ներկայացվել որոշ մանրամասներ բանակային զորամիավորման կառուցվածքի և գործունեության վերաբերյալ: Նուբարաշեն զորավարժարանում օտարերկրյա ռազմական կցորդներին ցուցադրվել են տարբեր հրաձգային զինատեսակներ, ապա ընձեռվել է դրանք փորձարկելու հնարավորություն: