Ե՛Վ ՄԱՐԴ, Ե՛Վ ԳՆԴԱՑԻՐ
Իր կյանքի ընթացքում ամերիկացի կոնստրուկտոր և ձեռնարկատեր Մաքսիմ Հայրեմը փոխել է մի շարք մասնագիտություններ և հեղինակել բազում գյուտեր, ստացել 270 արտոնագիր: Սակայն նա պատմության մեջ մնացել է շնորհիվ մեկ գյուտի` իր հայտնի Մաքսիմ հաստոցային գնդացրի: Այն ստեղծվել է 1873 թվականին: «Մաքսիմը» կանխորոշել է 19-րդ դարի վերջի ու 20-րդ դարի առաջին կեսի բազում պատերազմների ելքը: Կարելի է ասել՝ դա առաջին ավտոմատ զենքն էր մարդկության պատմության մեջ: Ինքնալիցքավորվող այս գնդացիրը րոպեում 600 կրակ էր արձակում, որը հավասար է 30 ժամանակակից ռազմական հրացանների արձակած կրակին: Այն ամենակիրառված գնդացիրն է` օգտագործվել է Առաջին և Երկրորդ համաշխարհային, ինչպես նաև մի շարք փոքր պատերազմների ժամանակ:
Շ. Ստ.
Խորագիր՝ #24 (1144) 29.06.2016 - 5.07.2016, Հոգևոր-մշակութային