«ԱՋԱԿՑԵՆՔ ՄԵՐ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ»
«Վերադարձ Հայաստան», «Արար» հիմնադրամների և «Սահման» հասարակական կազմակերպության «Աջակցենք մեր պաշտպաններին» համատեղ նախաձեռնությամբ հունիսի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում զինված ուժերին է փոխանցվել վերակենդանացման շարժական երկու համալիր:
Ռազմական բժշկության ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող սարքերը կփոխանցվեն առաջնագծում շուրջօրյա մարտական հերթապահություն իրականացնող զորամասերին՝ դաշտային պայմաններում զինծառայողների բուժսպասարկումը լիարժեք ապահովելու համար:
«Աջակցենք մեր պաշտպաններին» նախաձեռնությունը մարդասիրական օգնություն է ցուցաբերում նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված և զոհված զինծառայողների ընտանիքներին: