ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Օրերս ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Թագավորության զինված ուժերի 160-րդ Ուելսյան հետևակային բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Մարտին Գամբլի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության խորացման և նոր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները:
160-րդ Ուելսյան բրիգադը ՀՀ պաշտպանության նախարարության գործընկերն է և արդեն երկու տարի ՀՀ զինված ուժերի հետ համագործակցություն և փորձի փոխանակում է իրականացնում մի շարք ոլորտներում:
Բրիտանական պատվիրակությունն այցելել է նաև Հայաստան-Կանզաս «Նահանգային գործընկերություն» ծրագրի և ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի զարգացման համար կրտսեր հրամանատարական կազմի վերապատրաստմանն ուղղված փուլային դասընթացի անցկացման վայր: