Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2010թ. ԱՄՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՔԵԼ Է 1.3 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ



ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաշվետվություն է ներկայացրել 2010թ. կնքված սպասարկման պայմանագրերի վերաբերյալ: Ռազմական գործակալությունների և երկրի զինված ուժերի տարբեր զորատեսակների կնքած պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 1,3 միլիարդ դոլար: Դրանց մեծ մասը կնքվել է մի քանի տարով:

Ամենախոշոր գործարքը` 537,9 միլիոն դոլարի, ստորագրվել է L-3 Communications Integrated Systems ընկերության հետ` ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալությանը տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Երկրի ռազմածովային ուժերը 500 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ 5 պայմանագիր են կնքել` օպերատիվ ղեկավարման սարքավորումների գնման և ընթացիկ սպասարկման համար: Եվս 105 միլիոն դոլարով կբարեկարգվի Գուամ կղզու ռազմակայանը:

Պայմանագրեր են կնքվել նաև Tomahawk հրթիռների ծրագրային ապահովում մատակարարելու և հետագայում սպասարկելու, ավիացիոն և հրթիռային ղեկավարման կենտրոնի հետազոտական կենտրոնի համար մոդելավորման համակարգի, F-16 կործանիչների համար նախատեսված տվյալների փոխանցման նոր համակարգի ստեղծման վերաբերյալ:

Խորագիր՝ Նորություններ


27/06/2011