Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2016Թ. ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ



ԶՈՐԱԿՈՉԸ ԽՍՏԱԳՈՒՅՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ

 

Հուլիսի 1-ին մեկնարկել է 2016թ. ամառային զորակոչը: Այդ օրը տարածքային զինկոմիսարիատներից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները:

ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկում են ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից: Զորակոչի ընթացքն առավել օրինական, արդար և թափանցիկ դարձնելու նպատակով նորակոչիկների զինծառայության վայրի ընտրությունը կատարվում է վիճակահանության սկզբունքով, ինչը հնարավորություն է ընձեռում կանխելու միջնորդավորված միջամտությունները և անօրինական գործողությունները:

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2016թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով:

Խաղաղ ծառայություն հայրենիքի պաշտպաններին:

Խորագիր՝ Նորություններ


04/07/2016