Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՌՈՂՋ ՄԱՐՄՆՈՒՄ` ԱՌՈՂՋ ՀՈԳԻ»



Ամփոփվել են մարզական միջոցառումների արդյունքները

 

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են Ռազմական սպորտի օրվան նվիրված մարզական մրցումների արդյունքները:  Հունիսի 26-ից հուլիսի 1-ն անցկացված մարզական միջոցառման խաղացանկում ներառված ֆուտբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, շախմատ, շաշկի և հրաձգություն մարզաձևերում անհատական և թիմային հաշվարկով հաղթողներին մրցանակներ` գավաթներ, մեդալներ և պատվոգրեր է հանձնել պաշտպանության նախարարը:

Ողջունելով մրցանակակիրներին և մարզական միջոցառման բոլոր մասնակիցներին` Սեյրան Օհանյանը կարևորել է նմանօրինակ համաբանակային միջոցառումները և ընդգծել, որ «Առողջ մարմնում` առողջ հոգի» կարգախոսով մրցակցային առողջ մթնոլորտում ամեն տարի անցկացվող մարզական մրցումները նպաստում են զինված ուժերում անձնակազմի առողջության, ֆիզիկական և մարտական պատրաստվածության ամրապնդմանը:

Անցկացվող բանակային մարզական միջոցառումները միտված են զինծառայողների ֆիզիկական պատրաստության դերը բարձրացնելուն և ռազմակիրառական մարզաձևերը մասսայականացնելուն, ինչպես նաև մրցակցային առողջ մթնոլորտում լավագույններին ու շնորհալիներին ի հայտ բերելու և խրախուսելու նպատակ ունեն:

Խորագիր՝ Նորություններ


04/07/2016