ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՌՕՈՒ-Ն ՈՒԶՈՒՄ Է ՎԵՐԱՀՍԿԵԼ ԱՎԻԱՇԻՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը երկրի պաշտպանության նախարարությանը առաջարկել է Hindustan Aeronautics ազգային ավիաշինական ընկերությունը վերահսկելու ավելի լայն հնարավորություններ տալ իրենց: Որպես մի տարբերակ` հրամանատարությունն առաջարկել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնում նշանակել օդուժի բարձրաստիճան սպաներից մեկին:
Այս ձեռնարկությունը արտոնագրով արտադրում է Սու-30ՄԿԻ կործանիչներ, մասնակցում է Tejas դասի մարտական ինքնաթիռների, նաև ռուս-հնդկական` հինգերորդ սերնդի կործանիչի ստեղծման աշխատանքներին:
Զինվորականների կարծիքով վերահսկողության ավելացումը հնարավորություն կտա ավելի արդյունավետ հետևել ռազմական նախագծերի իրականացմանը և ժամանակին արտադրանքը հասցնել զորքեր:
Խորագիր՝ Նորություններ