ԻՐԱՆՈՒՄ ՏԱՍՆՕՐՅԱ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍԿՍՎԵԼ
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տասնօրյա զորավարժություններ է սկսել, որոնց ընթացքում կարձակվեն բազմաթիվ հրթիռներ:
Զորավարժության ղեկավար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ «Մեծ Մարգարե 6» անունը կրող զորավարժության ժամանակ կփորձարկվեն փոքր, միջին և մեծ հեռահարությամբ հրթիռներ, իսկ զորքերի ծովային և ցամաքային տեղաշարժերը «բարեկամության և խաղաղության ուղերձ կլինեն տարածաշրջանի մյուս երկրներին»:
Նա ընդգծել է, որ վարժանքներն ուղղված չեն որևէ պետության դեմ, այլ միայն ցուցադրելու են հնարավոր հարձակմանը դիմակայելու` Իրանի պատրաստականությունը:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան