ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՆ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
Հաղթանակ՝ Ռոնալդուի արցունքներով
Մեկ ամիս շարունակ ֆուտբոլի երկրպագուների ուշադրության կենտրոնում գտնվող Եվրոպայի առաջնությունն ավարտված է: Փարիզի «Ստադ Դե Ֆրանս» մարզադաշտում չեմպիոնության համար պայքարեցին Ֆրանսիայի և Պորտուգալիայի ազգային հավաքականները:
Հանդիպման կարևոր իրադարձությունը դարձավ Կրիշտիանու Ռոնալդուի վնասվածքը: Խաղը շարունակելու և գոլ խփելու դեպքում պորտուգալացի ֆուտբոլիստը կշրջանցեր Պլատինիին և կդառնար Եվրոպայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն): «Ռեալի» առաջատարը չզսպեց արցունքները, և խաղը շարունակվեց առանց նրա:
Երկրորդ խաղակեսում նույնպես դարպասի գրավում չարձանագրվեց: Խաղավարտին ֆրանսիացի Ժինյակը կարող էր վերջակետ դնել խաղին, սակայն հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:
Թիմերը հաղթողին որոշեցին լրացուցիչ ժամանակում: 109-րդ րոպեին Ռոնալդուին փոխարինած Էդերը վերջնականապես տխրեցրեց ֆրանսիացիներին` գրավելով Լյորիսի պաշտպանած դարպասը:
Պորտուգալիայի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի ուժեղագույն հավաքականի կոչումը: