ԹՈՂ ՕՐԴ ԲԱՑՎԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ
Եղբայրս` Դավիթ Հարությունյանը, զինվոր է, ծառայում է մեր բանակում և իր նման հազարավոր քաջ տղաների հետ ամուր ու անառիկ է պահում հայրենիքի սահմանները: Ծառայությանը մնացել է 6 ամիս: Հուլիսի 16-ին Դավիթը կնշի իր ծննդյան 20-ամյակը:
Դավիթ ջան, քո բոլոր հարազատները (հատկապես` հորաքույրդ) ջերմորեն շնորհավորում են ծննդյանդ տարեդարձը և քեզ առողջություն ու երջանկություն են ցանկանում: Թող քո և զինվոր ընկերներիդ համար ամեն օրը բացվի խաղաղությամբ և բարի լույսով, և թող խաղաղ օրերի հերթագայության մեջ իրագործեք ձեր բոլոր-բոլոր երազանքները: Բանակում հարազատ-բարեկամ ունեցողը թերևս ամենաշատը առաջին հերթին մի ցանկություն ունի` խաղաղ և անփորձանք ծառայություն: Եվ անվնաս ու անփորձանք հասնեք ձեր սիրելիներին:
Դավիթ ջան, մենք բոլորս քեզ շատ ենք կարոտել ու անհամբեր սպասում ենք վերադարձիդ:
Քո քույր` Քրիստինե
Խորագիր՝ #26 (1146) 13.07.2016 - 19.07.2016, Ազգային բանակ