ԳԼԽԱՎՈՐ ԽՈՉԸՆԴՈՏԸ ԱԴՐԲԵՋԱՆՆ Է
«Պարտքս եմ համարում հատուկ ընդգծել, որ այսօր ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը Ադրբեջանի բարձր ղեկավարության վարած քաղաքականությունն է և հարցը խաղաղ ճանապարհով լուծելու կամքի բացակայությունը: Դրա վառ ապացույցն էր Ադրբեջանի՝ ընթացիկ տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի հանդեպ սանձազերծած լայնածավալ ագրեսիան, ինչը խոշոր հարված հասցրեց խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների իրականացվող ջանքերին: Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը»:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ նախագահ
Հատված Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության պատվիրակությունների ղեկավարների հանդիպմանը ունեցած ելույթից
Խորագիր՝ #26 (1146) 13.07.2016 - 19.07.2016, Ռազմաքաղաքական