Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՂԱՂԱՊԱՀ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՆՔՆԱՇԵՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ



Հուլիսի 11-ից ՀՀ զինված ուժերի խաղաղապահ ինժեներական գումարտակում մեկնարկել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման (C-IED) երեք շաբաթ տևողությամբ դասընթացները, որոնք անցկացնում են Եվրոպայում ԱՄՆի ցամաքային զորքերի ինքնաշեն պայթուցիկ սարքերի դեմ պայքարի ուսումնական կենտրոնի հրահանգիչները:

Այս դասընթացը միջազգային անվտանգության ապահովմանն աջակցելու ոլորտում 2015թ. սեպտեմբերին ՄԱԿի խաղաղապահության գագաթաժողովի ընթացքում ՀՀ ստանձնած պարտավորությունների` ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման ու վնասազերծման անձնակազմ և մինչև 2017թ. վերջն ինքնաբավ կարողություններ նախապատրաստական փուլի հիմնաքարերից մեկն է:

Դասընթացը կենտրոնացած է ինքնաշեն պայթուցիկ սարքերի վերաբերյալ հետախուզական տվյալների հավաքման, ռոբոտներով, ձեռքի ականորսիչներով հայտնաբերման ու վնասազերծման տեսական և գործնական վարժանքների վրա: Ամերիկյան կողմը «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» (GPOI) ծրագրի շրջանակներում պատրաստակամություն է հայտնել աջակցելու ոչ միայն դասընթացների պարբերաբար կազմակերպման, այլ նաև ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման սարքավորումների, տեխնիկայի ձեռքբերման հարցում:

Խորագիր՝ Նորություններ


18/07/2016