ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության շուրջ ձևավորված իրավիճակը, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի կողմից շփման գծում հրադադարի խախտումներն արձանագրող հետաքննության մեխանիզմի ներդրումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների ընդլայնումը, ինչպես նաև անդրադարձ է եղել տարածաշրջանում վերջին հայտնի զարգացումներին առնչվող հարցերին: