Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՌԱՑՆԵԼ ՆԱՏՕ-ԻՑ. Ջոն Քերրի



ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՌԱՑՆԵԼ ՆԱՏՕ-ԻՑ. Ջոն ՔերրիԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Թուրքիայի` ժողովրդավարության սկզբունքները ոտնահարող գործողությունները կարող են հանգեցնել նրան, որ երկիրը կորցնի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

Քերրին նշել է, որ ԱՄՆ-ը «Թուրքիայի ընտրված ղեկավարության կողքին է», բայց նաև ընդգծել է, որ Թուրքիայի կառավարությանը կոչ են անում՝ «Հարգելու և պաշտպանելու երկրի ժողովրդավարության ինստիտուտների բարձր չափորոշիչները և օրենքի գերակայությունը»:

«Անխոս, մենք պաշտպանում ենք հեղաշրջման մեղավորներին պատասխանատվության ենթարկելը, բայց մենք նախազգուշացնում ենք այն գործողությունների համար, ինչը դուրս է այդ շրջանակից»,- հայտարարել է պետքարտուղարը:

Խորագիր՝ #27 (1147) 20.07.2016 - 26.07.2016, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


20/07/2016