Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՎԱՔ



Բանակի կենտրոնական մարզական ակումբում զորամասերի ֆիզիկական պատրաստության պետերի մասնակցությամբ անցկացվել է ուսումնական հավաք,  որին  ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերի փոխգործակցության շրջանակում մասնակցել են նաև պաշտպանության բանակի ներկայացուցիչները:

Բանակային զորամիավորումների և պաշտպանության բանակի զորամասերի ֆիզիակական պատրաստության պետերի 5-օրյա հավաքը միտված էր նրանց մասնագիտական պատրաստության, տեսական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործմանը:

ՀՀ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի սպաները հավաքի մասնակիցներին ներկայացրել են սպորտի ոլորտում կատարված աշխատանքներն ու առաջիկայում ներդրվելիք նորամուծությունները:

Ստուգողական պարապմունքների միջոցով գնահատվել են մասնակիցների տեսական ու գործնական հմտությունները:

Ուսումնական հավաքի ընթացքում անցկացվել են նաև դասային որակավորման քննություններ:

Խորագիր՝ Նորություններ


20/07/2016