Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՄԵԿՆԵԼ ԵՆ ԳԵՐՄԱՆԻԱ՝ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔ ԱՆՑՆԵԼՈՒ



ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Գերմանիա, որտեղ նախապատրաստական վարժանքներ անցնելուց հետո հայ խաղաղապահները կտեղափոխվեն Աֆղանստան՝ իրականացնելու խաղաղարար առաքելություն։

Մեկնումից առաջ հայ խաղաղապահների զորախմբին ողջունել է խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը՝ զինծառայողներին հորդորելով  պատվով կատարել ստանձնած առաքելությունն ու հավատարիմ մնալ ՀՀ զինված ուժերում ձեւավորված ավանդույթներին: Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող առաքելություններին Հայաստանը մասնակցում է 2010 թվականից: Աֆղանստանում հերթափոխով ծառայություն են անցկացնում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զինծառայողները, որոնք խաղաղապահ առաքելությանը մասնակցում են Գերմանիայի զինված ուժերի հրամանատարության ներքո՝ Աֆղանաստանի հյուսիսային հրամանատարության կազմում:

Խորագիր՝ Նորություններ


21/07/2016