ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐՏԵՐԿՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆԵՐԻ ԵՎ Վ.ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է օտարերկրյա պետությունների ռազմական ակադեմիաների և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային դասընթացների շրջանավարտներին:
Շնորհավորելով շրջանավարտներին՝ Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ ակադեմիական և հրամանատարաշտաբային կրթության առկայությունը պարտադիր է ծառայողական առաջընթացի և սպայակազմի որակյալ սերնդափոխություն իրականացնելու համար:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է կրթության շարունակական կատարելագործման անհրաժեշտությունն ու հորդորել սպաներին անընդհատ լրացնել ռազմական գիտելիքները թե՛ մասնագիտական գրականության, թե՛ առաջավոր փորձի ուսումնասիրման ու փոխանակման միջոցով: