ՋԵՐՄ-ՋԵՐՄ ԲԱՐԵՎՆԵՐ
Մեր որդին՝ Սամվել Ասատրյանը, ծառայում է բանակում եւ իր նման հազարավոր տղաների հետ ամուր ու անառիկ է պահում հայրենիքի սահմանները:
Ով ծառայող զավակ ունի, մեզ լավ կհասկանա՝ ամբողջ օրը մտքերով նրա հետ ենք:
Հուլիսի 29-ը մեր զինվոր որդու ծննդյան օրն է: Ցանկանում ենք թերթի միջոցով շնորհավորել նրան:
-Բարի տարեդարձ, Սամվել ջան: Քեզ ջերմ-ջերմ շնորհավորում են բոլոր հարազատները, տատիկներդ էլ մաղթում են, որ բացվող ամեն օրդ լցվի քո լուսավոր ժպիտով:
Անփորձանք ծառայություն ենք մաղթում քեզ եւ բոլոր զինվորներին:
Հայրենիքի պաշտպաններին՝ բարի ծառայություն եւ բարի վերադարձ աշխարհի ամենատաք անկյունը՝ հարազատ տուն:
Ծնողական բարեմաղթանքներով՝
Սիրուն Եղիազարյան
Երեմ Ասատրյան
Խորագիր՝ #28 (1148) 27.07.2016 - 02.08.2016, Բանակ և հասարակություն