Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒՌԱ՜



Հուլիսի 30-ին գնդապետ Ալեքսանդր Պետրոսյանի հրամանատարությամբ գործող ուսումնական զորամասում զինվորական երդման հանդիսավոր արարողություն էր: Դժվարանում եմ հիշել՝ որերորդը: Մի բան հաստատ է՝ այս զորամասը մեր բանակի համար հրետանու կրտսեր հրամանատարների պատրաստման իսկական դարբնոց է, որի կուրսանտները հրետանավորի պատիվը միշտ էլ բարձր են պահել, ինչի առհավատչյան ապրիլյան քառօրյա պատերազմն էր: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ հենց այս զորամասը տարիներ շարունակ ՀՀ ԶՈՒ ուսումնական զորամասերի շարքում ճանաչվել է լավագույնը` պատվո դրոշը մշտապես պահելով զորամասում:

Ամեն ինչ արված է, որ ապագա հրետանավորները խորությամբ ընկալեն իրենց կյանքի թերևս ամենանշանակալի իրադարձություններից մեկի` զինվորական երդման բուն էությունն ու նշանակությունը: Զորամասի շարահրապարակում իրենց հարազատների ջերմ հայացքների ներքո խրոխտ և ամրակուռ շարքերով կանգնած են երդմանը պատրաստ նորընծա հրետանավորները:

Նշված ժամին զինվորական նվագախմբի հնչյունների ուղեկցությամբ շարահրապարակ բերվեց զորամասի դրոշը, որից հետո շտաբի պետը զորամասի  հրամանատարին զեկուցեց զինվորական երդման հանդիսավոր արարողությանը անձնակազմի պատրաստ լինելու մասին: Այնուհետև հրամանատար, գնդապետ Ա. Պետրոսյանը նախ ողջունեց, ապա շնորհավորեց բոլորին նշանակալի իրադարձության կապակցությամբ, որին ի պատասխան հնչեց հրետանու համազարկ հիշեցնող «հուռան»:

Զինվորական երդմանը հաջորդեց հանդիսավոր միտինգը, ինչի ավարտից հետո զորամասի հրամանատարությունը ապագա հրետանավորներին հիշարժան օրվա կապակցությամբ թույլատրեց մի քանի ժամ անցկացնել բարեկամ-հարազատների միջավայրում:

Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուս.՝ Ք. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

ՀՈՒՌԱ՜

ՀՈՒՌԱ՜

ՀՈՒՌԱ՜

Խորագիր՝ #29 (1149) 03.08.2016 - 09.08.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


03/08/2016