Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ՀՀ ՊՆ, ԶՈՒ ԵՎ ԶՈՒ ԳՇ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՌԱՆՁԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ, ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ



ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են ՀՀ զինված ուժերի 2016 թվականի պատրաստության պլանի համաձայն անցկացված  հավաքի արդյունքները:

Երկօրյա աշխատանքների ընթացքում ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, բանակային զորամիավորումների միջև ճշտվել են մարտական պատրաստականության բերման հիմնական միջոցառումների, աջակցող ուժերի և միջոցների կիրառման վերաբերյալ փոխգործակցության կազմակերպման պլանները, մարտական պատրաստության փաստաթղթերը, զորքերի ծավալման և մարտական կիրառման, մարտական պատրաստականության և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ խնդիրներն ու առաջարկությունները:

Օգոստոսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ կայացել են մարզումներ, որոնք ղեկավարել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Մարզումների ընթացքում վերստուգվել են մարտական խնդիրներն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև, հաշվի առնելով ապրիլյան մարտական գործողությունների փորձը, առաջադրվել են գործնական խնդիրներ զորամիավորումների և կենտրոնական ենթակայության ուժերի մարտական կարողությունները ստուգելու համար: ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, բանակային զորամիավորումների հրամանատարների ներգրավմամբ մանրակերտների վրա անցկացվել են կիրառման պլանների ճշտման և փոխգործակցության կազմակերպման մարզումներ, խաղարկվել են ենթակա ուժերի ու միջոցների կիրառման առանձին դրվագներ:

ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ՀՀ ՊՆ, ԶՈՒ ԵՎ ԶՈՒ ԳՇ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՌԱՆՁԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ, ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ

ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ՀՀ ՊՆ, ԶՈՒ ԵՎ ԶՈՒ ԳՇ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՌԱՆՁԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ, ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


04/08/2016