Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՆԱՁՈՐԻ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՀՈՍՊԻՏԱԼԸ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՆՖԵԿՑԻՈՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ ԿՈՒՆԵՆԱ



ՎԱՆԱՁՈՐԻ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՀՈՍՊԻՏԱԼԸ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՆՖԵԿՑԻՈՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ ԿՈՒՆԵՆԱՀՀ ԶՈւ Վանաձորի կայազորային զինվորական հոսպիտալի գործառույթներից է 3-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի զինծառայողներին և զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին բարձրակարգ բուժօգնության ապահովումը: Հոսպիտալում գործում են ընդունման, թերապևտիկ, վիրաբուժության, անզգայացման-վերակենդանացման, ինֆեկցիոն և ախտորոշման բաժանմունքներ, ատամնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, ռենտգեն կաբինետներ և դեղատուն: Հոսպիտալի գլխավոր մասնաշենքին կից կառուցվող երկհարկանի շինությունում առաջիկայում կգործի ինֆեկցիոն բաժանմունքը: Իրականացվող ծավալուն կապիտալ-շինարարական աշխատանքների արդյունքում հիմնովին վերանորոգվել է վիրահատարանը, անզգայացման-վերակենդանացման բաժանմունքը: Վիրահատարանը վերազինվել է արդիական սարքավորումներով, ապահովված է սարքավորումների ախտահանման և օդափոխության բարձրորակ համակարգերով:

ՎԱՆԱՁՈՐԻ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՀՈՍՊԻՏԱԼԸ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՆՖԵԿՑԻՈՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ ԿՈՒՆԵՆԱԱզգային բանակի առաջին՝ Վանաձորի կայազորային հոսպիտալը կազմավորվել է 1992թ.: Արցախյան պատերազմի ընթացքում այն ընդունել է բազմաթիվ վիրավորների: Անցած տարիների ընթացքում հոսպիտալի բուժանձնակազմը զարգացրել և կատարելագործել է իր հնարավորությունները՝ հիվանդների բուժապահովումը դարձնելով առավել արդյունավետ ու համակողմանի:

Խորագիր՝ Նորություններ


08/08/2016