Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ԵՎ ՌԴ ԶՈՒ ԶՈՐՔԵՐԻ (ՈՒԺԵՐԻ) ՄԻԱՑՅԱԼ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ԴԱՇՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔ



ՀՀ ԶՈՒ ԵՎ ՌԴ ԶՈՒ ԶՈՐՔԵՐԻ (ՈՒԺԵՐԻ) ՄԻԱՑՅԱԼ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ԴԱՇՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարությունն օգոստոսի 4-ից 5-ը նախապատրաստել և իրականացրել է օպերատիվ դաշտային երթ, որի ընթացքում ճշտվել են ենթակա զորամասերի և ստորաբաժանումների մարտական խնդիրները, ստուգվել է զորահավաքային պատրաստությունը: Ծրագրային միջոցառումն անցկացվել է զինված ուժերի 2016թ. պատրաստության պլանի համաձայն:

Միջոցառման ընթացքում ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության համապատասխան պաշտոնատար անձանց հետ կատարվել են ճշտումներ, անցկացվել են դաշտային պարապմունքներ, որոնց արդյունքներն ամփոփվել են Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանում:

ՀՀ ԶՈՒ ԵՎ ՌԴ ԶՈՒ ԶՈՐՔԵՐԻ (ՈՒԺԵՐԻ) ՄԻԱՑՅԱԼ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ԴԱՇՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔԶորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը ռազմակայանի հրամանատարության հետ համատեղ խորհրդակցության ընթացքում հանդես է եկել համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ մի շարք առաջարկություններով:

Համատեղ ծրագրային վարժանքի մասնակիցների համար կազմակերպվել է նաև մշակութային միջոցառում:

Խորագիր՝ Նորություններ


08/08/2016