Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊՏՈՒՅՏ՝ «ԳԵԲԵՇՅԱՆ» ԱՆՎԱՆՈՒՄՈՎ



ՊՏՈՒՅՏ՝ «ԳԵԲԵՇՅԱՆ» ԱՆՎԱՆՈՒՄՈՎՀայ մարզիկը մնաց օլիմպիական պատմության մեջ

Հուրի Գեբեշյանը Հայաստանի պատմության մեջ առաջինն է, որ օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնում է սպորտային մարմնամարզության կանանց մրցաշարում:

Միջազգային հեղինակավոր պարբերականներից՝ «Ուոլ Սթրիթ ջորնըլ»-ը այսպես է գրել հայ մարմնամարզուհու մասին.

«Հայաստանի ոսկե մեդալակիր Հուրի Գեբեշյանը հայկական սփյուռքի հպարտությունն է: Ցեղասպանությունից մազապուրծ հայ փախստականի ընտանիքում մեծացած Հուրին իրականացրեց իր երազանքը: Մարմնամարզուհին կարողացավ կատարել մի հնարք, որը մինչ այժմ չկար մարմնամարզությունում: Զուգափայտի վրա Գեբեշյանի կատարած 360 աստիճան պտույտով հնարքը կստանա «Գեբեշյան» անվանումը: Հնարքը կատարելուց հետո Հուրին համբուրեց զուգափայտը և արժանացավ հանդիսատեսի ծափողջույններին:

«Ինձ համար զարմանալի էր տեսնել այսքան մարդու, որոնք ինձ աջակցում էին: Դուք սոցկայքերում էջ  էիք պատրաստել ինձ համար եւ աջակցում էիք: Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել բոլոր սպորտասեր հայերին, ովքեր այս ընթացքում ինձ հետ էին»,- նշել է Հուրի Գեբեշյանը:

Խորագիր՝ #30 (1150) 10.08.2016 - 16.08.2016, Մարզաշխարհ


10/08/2016