Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐԵՎ, RIO



ԲԱՐԵՎ, RIO31-րդ ամառային օլիմպիական խաղերը Հարավային Ամերիկայում անցկացվելիք առաջին օլիմպիական խաղերն են:

2016 թ. օգոստոսի 5-ից 21-ը ավելի քան 11000 մարզիկ ՄՕԿ-ի անդամ 207 երկրներից կմասնակցի խաղերին: Մրցումները կանցկացվեն 28 մարզաձևից, 41 մրցաձևում, ներառյալ Ռեգբի-7 և գոլֆ, որոնք ներառվել են օլիմպիական խաղերի ցանկում ՄՕԿ-ի կողմից 2009 թվականին:

Սպորտային իրադարձությունները տեղի կունենան 33 վայրում, որոնք բաժանված են քաղաքի չորս շրջանների մեջ:

31-րդ ամառային օլիմպիական խաղերը բացված են: Առաջին անգամ Հարավային Ամերիկայում անցկացվում է քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը: Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում խաղերի բացումը հայտարարեց Բրազիլիայի նախագահի պաշտոնակատար Միշել Տեմերը:

ԲԱՐԵՎ, RIO***

 

Խաղերի գլխավոր ջահը վառեց բրազիլացի մարաթոնյան վազորդ Վանդերլեյ Կարդեյրուն, որը վերջին պահին էր արժանացել այդ պատվին, երբ առողջական խնդիրների պատճառով այդ առաքելությունը կատարելուց հրաժարվել էր ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն:

***

20 միլիոն դոլար արժողությամբ արարողությունը մեկնարկեց շքեղ հրավառությամբ եւ գեղարվեստական ներկայացմամբ, որը մի քանի րոպեում ամբողջացրեց Բրազիլիայի պատմությունը՝ արդի ժամանակահատվածում շեշտը դնելով բնապահպանության վրա:

***

ԲԱՐԵՎ, RIOՆերկաներին ողջունեց Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, գերմանացի Թոմաս Բախը: Հնչեց Բրազիլիայի օրհներգը եւ սկսվեց գեղարվեստական մասը, որին հաջորդեց մասնակիցների շքերթը: Այն բացեց օլիմպիական շարժման հիմնադիր Հունաստանը, եզրափակեց խաղերի կազմակերպիչ Բրազիլիան: Շքերթին մասնակցեց ռեկորդային՝ 207 պատվիրակություն: Արարողության ուղիղ հեռարձակման հեռուստալսարանն ամբողջ աշխարհում հավաքեց 3 միլիարդ հեռուստադիտող:

***

«Մարականայի» 80 հազար տեղերից բրազիլացիներին հատկացված 20 հազար տեղերը դատարկ էին: Բրազիլիայի քաղաքացիները այդ բացակայությամբ բողոք արտահայտեցին ծանր տնտեսական ճգնաժամի պայմաններում օլիմպիական խաղեր անցկացնելու դեմ: 31-րդ ամառային օլիմպիական խաղերի համար Բրազիլիան ծախսել է ընդամենը 4,1 միլիարդ դոլար: Համեմատության համար նշենք, որ 2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերի համար Մեծ Բրիտանիան ծախսել էր 14 միլիարդ դոլար: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին 37 երկրների ղեկավարներ:

Խորագիր՝ #30 (1150) 10.08.2016 - 16.08.2016, Մարզաշխարհ


10/08/2016