ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՔԸ
* Երբ երիտասարդ փառասեր գեներալ Նապոլեոնը ղեկավարեց իտալական բանակը, այն աղետալի վիճակում էր: Բանակը բացարձակապես փող չուներ` անգամ նամակ ուղարկելու: Զինվորների մի մասը ոտաբոբիկ էր, իսկ մյուս մասի հագին էլ հնամաշ ու պատառոտված շորեր էին: Նրանք ավելի շատ տնանկ մարդկանց էին հիշեցնում, քան զինվորների:
* Նա վերջ դրեց գողությանն ու թալանին: Նա գնդակահարում էր գողություն անողին, իսկ ամենակարևորը պատմական այն որոշումն էր, որ նա կայացրեց. «Արգելել սպային զինվոր ծեծել»:
* Եթե սպան հարվածեր զինվորին, անկախ նրա ձեռքբերումներից, տեղում գնդակահարվում էր:
* Նա հրաման արձակեց, որով արգելվում էր բռնությունը, և օրենքը խախտողին գնդակահարություն էր սպասվում: Նա ընդամենը արգելեց ֆիզիկական ճնշումը, ստորացումը, փոխարենը ներշնչում էր զինվորին իր բանակի նկատմամբ վստահություն, հպարտություն:
* Նա լավ գիտեր, որ եթե մարդուն զրկես արժանապատվությունից, նա հերոս չի դառնա: Իսկ բանակը նրա այդ արարքին պատասխանում էր սիրով և հաղթանակներով, նրանք հաղթում էին ու հաղթում:
Ո՞րն էր Նապոլեոնի հաղթանակների գաղտնիքը:
* Սերը և հարգանքը զինվորների նկատմամբ: Ո՞վ չգիտի նրա այն արտահայտությունը, որը հրաշքներ էր գործում. «Զինվորի ուսապարկում է մարշալական գավազանը»:
* Նա ամեն մի զինվորի մեջ տեսնում էր վաղվա հրամանատարին և հերոսին:
* Նա սիրում էր զինվորներին, և այդ սերը փոխադարձ էր:
Ահա թե ինչ է անում սերը:
Խորագիր՝ #30 (1150) 10.08.2016 - 16.08.2016, Հոգևոր-մշակութային