Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՄՍ ՎՐՈՆՍԿԻ



ԿՈՄՍ ՎՐՈՆՍԿԻլրտես, գուշակ, աստղագուշակ կամ հանճարեղ խաբեբա

Այս անունը Լև Տոլստոյի հայտնի կերպարի հետ ոչ մի կապ չունի, սակայն վատ չէր լինի, եթե նրա կյանքի մասին նույնպես գիրք գրվեր: Կոմս Վրոնսկին աստղագուշակ էր, բժիշկ ու բուժակ, սովետական լրտես և մայոր Վերմախտում:

Սերգեյ Վրոնսկին ծնվել է 1915թ. ցարական բանակի գեներալի ընտանիքում, սակայն հեղափոխությունից հետո գեներալի ընտանիքը գնդակահարում են, և միայն փոքրիկ Սերգեյն է, որ կարողանում է փրկվել ու դայակի հետ փախչել Փարիզ: Վրոնսկու տատիկը երկար դեգերումներից հետո կարողանում է գտնել թոռանը և վերցնել իր հոգածության տակ: Եվ ահա հենց տատիկից էլ Սերգեյ Վրոնսկին սովորում և յուրացնում է աստղագուշակության տարրական գիտելիքները, որոնք էլ հետագայում ամրապնդում է Բեռլինի  կենսառադիոգիտության ինստիտուտում, որտեղ սովորում էին հիպնոս,  հեռամտազգացողություն ¥ՑպսպտՈՑՌÿ), աստղագիտություն, ռադիոգիտություն, որոնք հետո ծառայելու էին հիտլերյան վերնախավին:

Վրոնսկին դառնում է Վերմախտի բուժաշխատող և ստանում է լեյտենանտի կոչում: Մի անգամ նա կազմում է Հիտլերի մտերիմներից Ռուդոլֆ Հեսսի աստղաբանական հորոսկոպը, որը նույնությամբ համընկնում է, և որից հետո Հեսսը բազմիցս դիմում է Վրոնսկուն տարբեր խորհուրդներով: Ռուս աստղագետի խորհրդատվությանն է դիմում անգամ Հիտլերը` չկասկածելով, որ վերջինս հավաքագրված է ռուսական հետախուզության կողմից: Սակայն պատերազմից հետո նա հայտնվում է համակենտրոնացման ճամբարում և հարցաքննվում է Բերիայի և նույնիսկ անձամբ Ստալինի կողմից: Համակենտրոնացման ճամբարից վերադառնալուց հետո Վրոնսկուն աշխատանքի են տեղավորում տիեզերաբանության ինստիտուտում, որտեղ նա կազմում է տիեզերագնացներ Կորոլյովի ու Գագարինի աստղաբանական կանխատեսումները: Հատկանշական է, որ Վրոնսկին գուշակում է Գագարինի վախճանը եւ համառորեն խնդրում, որ Գագարինը այդ օրը թռիչք չկատարի Երկրի շուրջ, որն էլ դառնում է նշանավոր տիեզերագնացի մահվան պատճառը:

Լեոնիդ Իլյիչ Բրեժնևի ղեկավարության օրոք նույնպես Վրոնսկին իր ծառայություններն էր մատուցում գլխավոր քարտուղարին: Սակայն Խորհրդային Միության տարիներին աստղագուշակությանը լուրջ չէին վերաբերվում, և այդ բնագավառի հաջողությունները լայն զանգվածներին այնքան էլ հասանելի չէին:

1980-ական թվականներին Սերգեյ Վրոնսկին դասախոսություններ էր կարդում աստղագիտությունից, իսկ այնուհետև իր հուշագրություններն է տպագրում «ԾՏրՍՏՉրՍՌռ ՍՏՎրՏՎՏսպՓ» թերթում: Այսօր նրան համարում են դասական աստղագիտության հիմնադիրը Ռուսաստանում, բայց և անվիճելի է, որ նա օժտված էր բնատուր խորաթափանցությամբ ու իմաստությամբ: «Մարդիկ կարծում են, թե իրենք են իրենց ճակատագրի տերը, բայց դա պատրանք է: Կանխատեսումներով և մարգարեություններով մարդիկ զբաղվել են դեռ հին ժամանակներից: Բայց մի բան է խիստ անհատական մոտեցումը, մեկ այլ բան` հանրայինը: Դժբախտաբար, աստղագուշակության ասպարեզում քիչ չեն խարդախները, որոնք միայն մեկ նպատակ են հետապնդում` որքան կարելի է շահ ստանալ ուրիշներին խաբելու միջոցով»:

 

Էջը պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Մայոր

Խորագիր՝ #30 (1150) 10.08.2016 - 16.08.2016, Հոգևոր-մշակութային


10/08/2016