ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՊԱՆԵՐԸ
հրետանային մարտկոցի հրամանատար,
կապիտան
Կապիտան Գառնիկ Սահակյանը ծնվել է 1988 թվականին: 2005-2009թթ. սովորել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ստացել է հրետանավորի որակավորում, 2009-2015թթ. ծառայել է որպես դասակի, այնուհետեւ՝ հրետանային մարտկոցի հրամանատար:
2016թ.-ին կադրային առաջխաղացման ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մասնակցել է հրետանային զորամասի շտաբի պետերի դասընթացների:
Կապիտան Սահակյանը ծառայության ընթացքում իրեն դրսեւորել է որպես պարտաճանաչ, բարեխիղճ, կարգապահ զինծառայող: Իր գործառնական պարտականությունները այժմ էլ կատարում է ժամանակին եւ ճիշտ: Զինվորական ծառայությանը վերաբերվում է պատասխանատվության մեծ զգացումով, մշտապես աշխատում է իր մասնագիտական գիտելիքները կատարելագործելու ուղղությամբ: Հմտորեն տիրապետում է իրեն վստահված սպառազինությանը եւ մարտական տեխնիկային: Պարտականությունների կատարմանը համապատասխան տիրապետում է համազորային կանոնադրությունների եւ ղեկավար փաստաթղթերի պահանջներին:
Ուշադիր է ենթակաների հանդեպ, հոգատար: Շտաբային կուլտուրան զարգացած է, սիրում է աշխատել փաստաթղթերի հետ: Սկզբունքային է, ընկերասեր, ազնիվ ու բանիմաց, զուսպ է եւ հավասարակշռված:
Ամուսնացած է, ունի մեկ որդի:
Զինվորական գործում ունեցած ավանդի ու օրինակելի ծառայության համար բազմիցս խրախուսվել է վերադաս հրամանատարության կողմից եւ արժանացել է մի շարք պարգեւների: Պարգեւատրվել է «Ծովակալ Իսակով», «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի, «Հոբելյանական 20 տարի» մեդալներով, ինչպես նաեւ արժանացել է պատվոգրերի եւ շնորհակալագրերի, դրամական խրախուսման, կարգապահական տույժեր չունի:
Վայելում է հրամանատարական կազմի եւ ծառայակից ընկերների հարգանքն ու համակրանքը: Ֆիզիկապես առողջ է, շարային առումով՝ ձգված: Կարողանում է պահպանել ռազմական գաղտնիքը:
Խորագիր՝ #30 (1150) 10.08.2016 - 16.08.2016, Ազգային բանակ