Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴՈՒ ՄԵԶ ՀԵՏ ԵՍ



4-2-1 ԴՈՒ ՄԵԶ ՀԵՏ ԵՍԵղբայրս` Հրաչիկ Մկրտչյանը, հայրենիքի փրկության համար զոհեց ամենաթանկը` իր կյանքը: Հատուկ գնդի կազմում էր կռվում: 1992թ. օգոստոսի 17-ին «Սոյուղ» մարտական հենակետի «Խոշլի դաղ» բարձունքը գրավելիս զոհվեց:

2015 թվականին այդ բարձունքը վերանվանվել է «Հրաչ»: Իմ եւ իմ ծնողների անունից շնորհակալություն եմ հայտնում ներկայիս հրամանատար, գնդապետ Սեդրակյանին իրենց որդու եւ իմ եղբոր անունով անվանակոչելու համար: Միշտ վստահ էի, որ կգա մեկը եւ կգնահատի տղաների սխրանքը:  Սիրելի՛ եղբայրս,

24 տարի դու ապրեցիր մեզ հետ…

24 տարի դու մեզ հետ չես…

Չկա օր, ժամ, վայրկյան՝ քեզ չհիշենք: Եղբա՛յրս, այս տարի օգոստոսի 17-ին նույնպես գլուխ կխոնարհենք քո շիրիմին, բայց իմացիր` դու անմահ ես, քո անունը բոլոր հարազատներիդ սրտում է: Եղբա՛յրս, հայրենի հողի կանչով դարձար զինվոր, կամավոր մասնակցեցիր ազգային ազատագրական շարժմանը: Քո մեջ խոսեց հայրենասեր երիտասարդի ոգին:

24 տարի է անցել… Ասում են` ամենակարող ժամանակը բուժում է վերքերը…

Չէ՛, եղբայր իմ, այդ տարիները չբուժեցին ո՛չ ծնողներիդ, ո՛չ իմ սրտի վերքերը…

Կարոտում ենք, դու միշտ մեզ հետ ես…

 

Ռ. ՄԿՐՏՉՅԱՆ

ավագ ենթասպա

Խորագիր՝ #30 (1150) 10.08.2016 - 16.08.2016, Բանակ և հասարակություն


10/08/2016