ՀԱՅ ՏԱՆԿԻՍՏՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ՏԱՆԿԱՅԻՆ ԲԻԱԹԼՈՆ-2016» ՄՐՑՈՒՅԹԻ «ԷՍՏԱՖԵՏ» ՓՈՒԼԻՆ
«Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում անցկացվող «Տանկային բիաթլոն-2016» մրցույթի կիսաեզրափակչի` «Էստաֆետի» առաջին մրցափուլի ընթացքում օգոստոսի 9-ին Չինաստանի, Ղրղըզստանի, Անգոլայի զինված ուժերի տանկային անձնակազմերի հետ մրցել են ՀՀ զինված ուժերի տանկային երեք անձնակազմերը:
Հայ տանկիստներն ընդհանուր թիմային հաշվարկով մրցուղին անցել են 2 ժամ 13 րոպե 55 վայրկյանում և փուլի արդյունքներով զբաղեցրել երկրորդ հորիզոնականը:
Մրցափուլի առաջատարն է Չինաստանի զինված ուժերի հավաքական թիմը, որը մրցուղին անցել է 1 ժամ 45 րոպե 55 վայրկյանում:
«Տանկային բիաթլոն-2016» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին կմասնակցեն «Էստաֆետի» երեք մրցափուլերի վերջնական ընդհանուր հաշվարկով լավագույն ցուցանիշներ գրանցած չորս հավաքական թիմերը: «Տանկային բիաթլոն-2016»-ի միջազգային մրցույթի եզրափակիչը կկայանա օգոստոսի 13-ին:
Խորագիր՝ Նորություններ