ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՄԵՆԱՏՊԱՎՈՐԻՉ ՈՒ ՔԻՉ ՀԱՅՏՆԻ ՓԱՍՏԵՐԻՑ
Հսկայական «ականջներ»
Չնայած ծիծաղելի տեսքին՝ սրանք իրոք մեծ ականջներ են: Այս երիտասարդը չի հանգստանում, այլ «լսում է»: Ըստ էության, սա «ականջ դնելու» մեծ սարք է: Իսկ ամենահետաքրքիրը, որ այն իսկապես աշխատում է: Ռմբակոծիչների շարժիչների ձայնը լսելու ավելի լավ միջոց այն ժամանակ չի եղել: Հսկայական սարքը երկու կողմից մոտեցնում էին ականջներին և լսում գերմանական ինքնաթիռների մոտեցող ձայնը: Արդյունավետ և պարզ:
Ազատության «կենդանի» արձան
Այս լուսանկարում կարող եք տեսնել 18 հազար ամերիկացի զինվորականների կազմած շարքը, որը հիշեցնում է Ազատության արձանը: Այս լուսանկարը Երկրորդ համաշխարհայինի ընթացքում ծառայել է որպես ԶՈՒ աջակցման ֆոնդի գովազդային պաստառ: Պատկերն ունի գրեթե իդեալական համաչափություն: Ինչպե՞ս են հաջողել ստանալու նման բարդ կառույց: Բավական է ասել, որ միայն ջահի պատկերը կազմելուն մասնակցել են 12 000 զինվորականներ:
Էշերը Երկրորդ համաշխարհային պատերազմում
Պարզվում է` Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել են նաև ավանակները: Նրանք, իհարկե, չէին ուզում ռազմաճակատ մեկնել, բայց և բավականաչափ համառ էին, որ տուն վերադառնային: «Էշերի կորպուսը» զորամաս էր, որը 1943 թվականին գործածվել էր Սիցիլիա ներխուժելիս: Սովորական տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի ճանապարհները և ծանր պայմաններն ստիպեցին Սիցիլիայում այսպես օգտագործել այս դիմացկուն կենդանիներին: Իհարկե, երբեմն ավանակների համառության պատճառով զինվորականները ստիպված էին իրենց մեջքներին կրել նրանց:
Պատրաստեց Ք. ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ
Խորագիր՝ #31 (1151) 17.08.2016 - 23.08.2016, Հոգևոր-մշակութային