Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՊԱՆԵՐԸ



ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՊԱՆԵՐԸՎԱԶԳԵՆ  ԽԱՉԱՏՐՅԱՆ

Զորամասի ինժեներասակրավորային

վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ

Ավագ լեյտենանտ Վազգեն Խաչատրյանը ծնվել է Հառիճ գյուղում: Ավարտել է ծննդավայրի Արամ Մանուկյանի անվան միջնակարգ դպրոցը: Ավարտելով ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը՝  նշանակվել է զորամասերից մեկի ինժեներասակրավորային վաշտի դասակի հրամանատար: Մեկ տարի անց նա նշանակվում է նույն վաշտի ինժեներասակրավորային դասակի հրամանատար:

Սակրավոր սպան հրաշալի գիտի, թե ինչ վտանգավոր մասնագիտություն է  ընտրել:

– Սակրավորը մշտապես կյանքի ու մահվան սահմանագծին է: Լինի պատերազմ, թե խաղաղություն, սակրավորն իր տեղում է: Մեր մասնագիտության տեր մարդիկ մեկ անգամ են սխալվում, եւ այդ սխալը շատ դեպքերում կյանք է արժենում: Որպեսզի կորուստներ չլինեն, հարկավոր է շատ զգույշ գործել` առանց շտապելու, սառնասրտորեն: Մի խոսքով, մենք՝ սակրավորներս, սխալվելու իրավունք չունենք: Ինչքան էլ ծառայեմ, սա է լինելու իմ նշանաբանը,- վստահեցնում է ինժեներասակրավորային վաշտի հրամանատարը:

Ավագ լեյտենանտ Վազգեն Խաչատրյանը ծառայության ընթացքում իրեն դրսեւորել է որպես բարեխիղճ, կարգապահ զինծառայող, որն իր ծառայական պարտականությունները կատարում է անթերի: Շարային եւ ֆիզիկական առումով շատ լավ պատրաստված է, վայելում է անձնակազմի հարգանքը: Բարեխիղճ ծառայության համար ավագ լեյտենանտ Վազգեն Խաչատրյանը բազմիցս խրախուսվել է վերադաս հրամանատարությունից:

Գիտի պահպանել ռազմական եւ պետական գաղտնիքը:

Խորագիր՝ #31 (1151) 17.08.2016 - 23.08.2016, Ազգային բանակ


17/08/2016